Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 28, 2012 10:24

Վանաձորի   քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբը տարածել է թեկնածուի հայտարարությունը, որում վերջինս կողմնապահության մեջ է մեղադրում թիվ 30 ԸԸՀ նախագահին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հանդես եմ գալիս  հայտարարությամբ    առ այն,  որ   ԿԸՀ-ի որոշմամբ թիվ 30 ԸԸՀ-ի անդամ է նշանակվել, իսկ այնուհետև  ԸԸՀ-ի նախագահ է ընտրվել  Տիգրան Արբակի Պապանյանը, ով հանդիսանում է  Վանաձոր քաղաքի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ:    Հարկ եմ համարում նաև նշել, որ պարոն Պապանյանը Վանաձորի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Դարբինյանի հետ գտնվում է բարեկամական կապի մեջ (քրոջ ամուսինն է):  Մատնանշելով այս փաստը և ղեկավարվելով ՀՀ  Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` մեջբերում եմ.  «Ընտրական հանձնաժողովի անդամն  ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին»  և 46-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով.«Ընտրական հանաձնաժողովի որոշումները,  գործողությունները կամ անգործությունը կարող է բողաքարկել յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ  խախտվել կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը»:

Գտնում եմ,  որ պարոն Պապանյանի նախընտրական գործունեությունը,  որպես ԸԸՀ-ի նախագահ,   կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ և անաչառ ընթացքի վրա` կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները:

Ելնելով վերը նշվածից`   դիմել եմ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին վերանայել վերջինիս նշանակման որոշումը և միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ:

 

                                                                   

 

 

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply