«Երկդեմ» կատուն համացանցի աստղ է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2012 9:16

Վեներա անունով կատուն համացանցի աստղ է դարձել իր անսովոր արտաքինի շնորհիվ: Բանն այն է, որ տնային կենդանու մռութն ասես քանոնով գծած, 2 հավասար  տարբեր մասերի բաժանած լինի. մեկը ածխի պես սև, մյուսը` կարմրամազ: Աչքերը նույնպես տարբեր են` կապույտ ու կանաչ գույնի:

Երբ նրա լուսանկարը տեղադրեցին համացանցում, ընդամենը մի քանի շաբաթում այն 25 հազար ձայն հավաքեց:

Տերն ասում է, որ շատերին թվում է, թե նրան ներկել են  կամ էլ ֆոտոշոփով  լուսանկարը սարքել: Շատերն էլ հավանել են այս  փափկամազին ու  ֆեյսբուքյան էջերում քնքուշ խոսքեր  գրել նրա մասին:

Դիտվել է 1492 անգամ:
Print Friendly

Leave a Reply