ԱՄՆ-ում բուժքույրը չի կարողանում ամուսին գտնել , քանի որ օրական 100 անգամ օրգազմ է ապրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2012 8:58

44-ամյա Կիմ Ռամսին, որը  սեքսուալ բավարարություն է ունենում յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, բողոքում է, որ չի կարողանում անձնական կյանքը հարթել:

Միս Ռամսին, որն աշխատում է նյու Ջերսիի հիվանդանոցում որպես բուժքույր, տառապում է օրգազմի քանակից, որը նրան անհարմար վիճակների մեջ է դնում:

Բավական է մեքենան վարի, հատակը լվանա կամ էլ վազի, իսկույն էքստազի մեջ  է ընկնում: Նրա խոստովանությամբ, դա կատարվում է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, սակայն, բավարարություն պատճառելու փոխարեն միայն խնդիրներ է առաջացնում: Դա պատճառ է, որ կինը չկարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա:

«Կանայք ինձ նախանձում են, սակայն ես սարսափում եմ հերթական  ալիքից: Չեմ իմանում, ինչպես կարող եմ կանխել այդ զգացումը»:

Բուժքույրն արդեն 10 տարի է, ինչ տառապում  սեռական գրգռվածության խանգարումով: Բժիշկները վստահեցնում են, որ պատճառն աստիճաններից անհաջող ընկնելն է եղել, որի հետևանքով կնոջ մոտ առաջացել է ողնուղեղի բուշտ:

Նա արդեն 4 տարի է, ինչ ոչ ոքի հետ չի հանդիպում: Իր իսկ խոստովանությամբ , վերջին անգամ հարաբերությունները  զուգընկերոջ հետ խզվել են այդ չարաբաստիկ երևույթի պատճառով, քանի որ նա օրգազմ է ունենում ոչ թե անկողնում,այլ կենցաղում:

«Դա իսկական մղձավանջ է: Վերջին անգամ  ընկերս ականատես եղավ իմ հիվանդագին վիճակին: Ես հնարավորինս փորձում էի զսպել ինձ, նույնիսկ սառույցի վրա եմ նստել: Սակայն ապարդյուն, ոչինչ չի օգնում», -բողոքում է Կիմը:

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply