Արկտիկան անճանաչելիորեն փոխվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2012 8:37

Վերջին մի քանի ամսում Արկտիկան ավել շատ սառույց է կորցրել, քան 1979-ից սկսած դիտարկումների ողջ ընթացքում, հայտնում է BBC-ն` հիմնվելով NASA-ի տվյալների վրա: Ինպես հաստատում են գիտնականները, փոփոխություններն արմատական բնույթ ունեն ու սպառնում են կլիմայի գլոբալ փոփոխությամբ:

Հիմա ծովասառույցով պատված մակերեսը կազմում է 1,58 մլն քառ մղոն (4,10 մլն քկմ): Համեմատության համար` 2007-ին այդ ցուցանիշը կազմել է 1,61 մլն քառ մղոն (4,17 մլն քկմ):

Նշվում է, որ վերջին 3 տասնամյակում Արկտիկայի սառույցի մակարդակը նվազել է 13%-ով, ընդ որում, ոչ միայն սառցածածկույթի մակերեսն է նվազում, այլև` սառույցի հաստությունը: Վիճակը պայմանավորված է  Արկտիկայի համար անսովոր եղանակային տաք պայմաններով, ինչը հաստատում է այն վարկածը, որ սառույցն Արկտիկայում կարող է վերջնականպես հալչել:

Եվրոպական տիեզերական գործակալությունում ենթադրում են, որ երբ Արկտիկան վերջնականապես ազատվի սառույցից, տարածաշրջանում դաժան պայքար կսկսվի ձկան ու նավթի համար:

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply