Ստորագրվել է հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր

Օրվա լուր | | February 11, 2010 12:07

Հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները և համագործակցության հեռանկարներն են քննարկվել երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էղվե Մողենի հանդիպման ժամանակ:

Կողմերը տեսակետներ են ներկայացրել նաև տարածաշրջանային, եվրոպական և միջազգային անվտանգության մարտահրավերների վերաբերյալ:

Բանակցություններից հետո երկու պետությունների պաշտպանության նախարարները ստորագրել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև ռազմական համագործակցության ծավալման համար:

Օհանյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանական և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեին: Քննարկվել են պաշտպանական ոլորտում ընթացող բարեփոխումները, կարևորվել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական և օրենսդիր մարմնի վերահսկողության մեխանիզմերի զարգացումն ու ամրապնդումը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների վերաբերյալ:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հրավերով Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 5-օրյա պաշտոնական այցով Ֆրանսիա է մեկնել փետրվարի 8-ին:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply