Իսրայելի ՌՕՈՒ-ն Գազայի հատվածում 2 օբյեկտ է պայթեցրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 28, 2012 7:39
Այդ կերպ է Իսրայելի ՌՕՈՒ-ն պատասխանել Համաս շարժման կրակահերթին իր տարածքների ուղղությամբ:
Գրոհի թիրախ են դարձել 2 օբյեկտներ, որոնցում, Իսրայելի պաշտպանության բանակի կարծիքով, զենք է ստեղծվում ու պահվում: Համասի ներկայացուցիչները հայտարարել են, որ տվյալ օբյեկտները պահեստներ էին, որոնք պատկանում էին անվտանգության պետծառայությանը:
Վերջին 2 օրերին Իսրայելի տարածքում 7 հրթիռ է արձակվել: Գրոհի հետևանքով տուժածներ չկան:
Ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը.«Եթե նրանք կրակեն, մենք նրանց կպատասխանենք նույն կերպ: Համասի գրոհայինները ու նրանց հետ կապված ահաբեկչական կազմակերպությունները պետք է հասկանան, որ իրենց գործողությունների համար պատասխանատվություն պետք է կրեն»:






Facebook
Tweet This
Email This Post
