Ձեռնարկվում են միջոցառումներ Կիմին հայտնաբերելու ուղղությամբ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 21:33
Հուլիսի 20-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել 1984 թ. ծնված Էդուարդ Օ.-ն՝ հայտնելով, որ մայիսի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր ծանոթը՝ 1989 թ. ծնված Կիմ Գ.-ն, վստահությունը չարաշահելով, խոստացել է իրեն պատկանող «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան գնել 17.000 դոլարով և վերցնելով ավտոմեքենան ու տեխանձնագիրը` տիրացել է ավտոմեքենային` չտալով դրա դիմաց խոստացված գումարը, որից հետո թաքնվել է ու չի պատասխանում հեռախոսազանգերին:
Օգոստոսի 25-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կիմ Գ.-ն ս/թ մայիսին այցելելով իր ծանոթ, 1985 թ. ծնված Նաիրա Հ.-ի բնակարան, ատրճանակի գործադրմամբ` կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիքով, նրանից հափշտակել է 3.000 դոլար:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կիմ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
