Մի շարք կողոպուտների հեղինակին ևս մի տուժող է ճանաչել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 21:24
Ինչպես նախկինում հայտնել էինք՝ օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողներին էր մոտեցել 1982 թ. ծնված Ժենյա Ե.-ն՝ հայտնելով, որ Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը ս/թ հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան:Ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել էին բերման ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան Բ.-ին, սակայն նա ձեռքով հարվածելով ոստիկանության ծառայողներից մեկի գլխին՝ պատճառել էր վնասվածք և դիմել փախուստի, բայց քիչ անց մյուս ոստիկանները հետապնդելով նրան՝ բռնել և բերման էին ենթարկել բաժին:
Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Օգոստոսի 25-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1951 թ. ծնված Վիկտորիա Հ.-ն և հայտնել, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը` ճանաչել է Ստեփան Բ.-ին, որը ս/թ հուլիսին իրենց շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:
|





Ինչպես նախկինում հայտնել էինք՝ օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողներին էր մոտեցել 1982 թ. ծնված Ժենյա Ե.-ն՝ հայտնելով, որ Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը ս/թ հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան:
Facebook
Tweet This
Email This Post
