Մոտոցիկլետը շրջվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 27, 2012 21:20

Ժամը 16.55-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղ հրդեհաշիջման մեկնող հրշեջ-փրկարարները գյուղի սկզբնամասում նկատել են շրջված սայլակավոր մոտոցիկլետ: Հրշեջ-փրկարարներից մեկի ուղեկցությամբ վարորդ՝ 1991 թ. ծնված Գևորգ Խաչատրյանը մասնավոր ավտոմեքենայով տեղափոխվել է Մարտունի քաղաքի հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը բժիշկները կողմից գնահատել են ծանր:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply