Արշակը հյուրընկալվել և գողացել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 21:14

Օգոստոսի 25-ին, ժամը 19.15-ին, 1987 թ. ծնված Դավիթ Ա.-ից ոստիկանության Ջրվեժի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ս/թ օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ պայմաններում, իր բնակարանից գողացել են ոսկյա շղթա` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթ Ա.-ի բնակարանի ննջասենյակի պահարանից գողությունը կատարել է վերջինիս հյուրընկալված, 1994 թ. ծնված Արշակ Դ.-ն:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Արշակ Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 752 անգամ: