32-ամյա բնակիչն էլեկտրական հաշվիչով հարվածել է իր 23-ամյա կնոջը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 21:04
Օգոստոսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ուրցաձոր գյուղի մի 32-ամյա բնակիչ տանը էլեկտրական հաշվիչով հարվածել է իր 23-ամյա կնոջն ու պատճառել ֆիզիկական ցավ:Ոստիկանները պարզել են, որ օգոստոսի 26-ին, ժամը 09.00-ի սահմաններում, ամուսինը գնացել է կնոջ հայրական տուն` պարզելու, թե ինչու է վերջինս տնից հեռացել, որտեղ նրա և աներոջ միջև վեճ է առաջացել: Վեճի ընթացքում աները գյուղատնտեսական բահով հարվածել է դստեր ամուսնու գլխին և ճակատի մասում պատճառել վնասվածք, վերջինս էլ աստիճաններին դրված խոհանոցային դանակով հարվածել է աներոջ ձեռքին և պատճառել վնասվածք:
Տուժողներին դատաբժշկի ուղեգրեր են տրվել:
Կատարվում է հետաքննություն:
|





Օգոստոսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ուրցաձոր գյուղի մի 32-ամյա բնակիչ տանը էլեկտրական հաշվիչով հարվածել է իր 23-ամյա կնոջն ու պատճառել ֆիզիկական ցավ:
Facebook
Tweet This
Email This Post
