Սամվել Դարբինայնի նախընտրական շտաբը կոչ է անում վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի կանոններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 27, 2012 20:19

Վանաձորի քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբի հայտարարությունը.
“Սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունենալիք քաղաքապետի և ավագանու անդամների ընտրական գործընթացի որոշ դրվագներ լայն արձագանք են գտել Հայաստանի լրատվամիջոցներում: Մասնավորապես տեղեկություններ կան, համաձայն որոնց պատռվել են ավագանու և քաղաքապետի թեկնածուների նախընտրական քարոզչական պաստառները: Գրանցվել է նաև քաղաքակիրթ քարոզարշավի տեսանկյունից ոչ հարիր այլ միջադեպ:

Քարոզարշավի նման անընդունելի մեխանիզմներ կիրառվել են նաև քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի դեմ, որոնց կանխարգելումը քաղաքապետի թեկնածուի շտաբն իրականացրել է իրնքնուրույն` առանց իրավապահներին դիմելու: Ցավոք, հակառակորդներին անգամ փոքր վնաս հասցնելու որոշ մարդկանց մոլուցքը խոչընդոտում է արդար մրցակցության և քաղաքական պայքարի համընդհանուր նորմերին:

Սամվել Դարբինայնի նախընտրական շտաբը կոչ է անում քաղաքապետի ու ավագանու բոլոր թեկնածուներին զերծ մնալ քարոզչական սադրանքներից և վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի կանոններին: Սեպտեմբերի 9-ին վանաձորցիները քվեարկելու են ոչ թե սադրիչների, քարոզչական պաստառների դեմ պայքարողների, այլ մարդկանց առօրեական հոգսերը թեթևացնելուն ուղղված իրատեսական ծրագրեր առաջադրած թեկնածուի օգտին”:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply