Նորման Միլլեր՚ բարեգործական ֆոնդի միջոցներով ՙՀայաստան՚ հիմնադրամն աջակցում է տեխնիկական բուհերի ուսանողներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 27, 2012 17:40

 ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը  ՙՆորման Միլլեր՚ բարեգործական ֆոնդի հետ համատեղ ձեռնարկել է ուսանողների աջակցման ծրագիր, որի շրջանակներում կվճարվի Հայաստանի տեխնիկական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ունեցող կարիքավոր ուսանողների ուսման վարձը:

Թե’ ուսանողների, եւ թե’ ուսումնական հաստատությունների ընտրությունը կկատարի յոթ անդամից կազմված հանձնաժողովը:

 

Նախաձեռնության շրջանակներում արդեն վճարվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 10 ուսանողների տարեկան վարձը:

 

Նորման Միլլերը (Նորայր Դեյրմենջյան) ամերիկահայ գործարար է, ով իր կյանքի ընթացքում բազմիցս օգնել է հայազգի երիտասարդներին` ճանապարհ հարթելու գիտության ամենատարբեր ոլորտներում: Իսկ 2007թ. Միլլերի նվիրատվությամբ Արցախի Նոր Գետաշեն համայնքում կառուցվել է ջրամատակարարման համակարգ:

 

ՙՆորման Միլլեր՚ բարեգործական ֆոնդը ստեղծվել է Նորման Միլլերի մահից հետո (2009թ), նրա զավակների նախաձեռնությամբ: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ակնկալում է շարունակել համագործակցությունը ՙՆորման Միլլեր՚ ֆոնդի հետ եւ ծրագրում ընդգրկել ոչ միայն Հայաստանի, այլեւ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունները:

 

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

 

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply