ՄԻՊ գրասենյակը կուսումնասիրի գազի և ջրի թանկացման մասին հայտերը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 10, 2010 17:03

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց, որ  ՄԻՊ գրասենյակը ուսումնասիրում է գազի և ջրի թանկացման մասին հայտերը և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

«Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանը սոցիալական երկիր է, մինչդեռ թանկացումը կլինի հակասոցիալական քայլ, մանավանդ, որ թանկացման դեպքում  հիմնական բեռը դրվելու է հասարակ քաղաքացիների ուսերին»,- ասում է Հարությունյանը` հավելելով, որ սոցիալական երկրի վարած քաղաքականությունը որոշակի սոցիալական միտվածություն պետք է ունենա:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply