ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև ստորագրվել են ՀՀ պետական սահմանների արդիակացման ծրագրերի մեկնարկն ազդարարող համաձայնագրեր

Պաշտոնական, Օրվա լուր | | August 27, 2012 17:24


Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորմած ազգերի զարգացման ծրագրի միջև ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի մեկնարկն ազդարարող ծրագրային և համաֆինանսավորման համաձայնագրեր:
Փաստաթղթերը ՀՀ կառավարության անունից ստորագրել են ՀՀ ֆինանսաների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՄԱԶԾ-ի անունից՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դիրկ Բոբերգը:
Փաստաթղթերը ստորագրվել են ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի. կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության» և դրանից բխող ՀՀ կառավարության կողմից ընդունված 2011-2015 թթ. միջոցառումների իրականացման ծրագրի մի շարք դրույթների և պահանջների:
Ծրագրի նպատակն է արդիականացնել
«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերը` դրանք համապատասխանեցնելով սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար:
Միաժամանակ, նախատեսվում է վերոնշյալ սահմանային կետերում բարելավել անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել միջգերատեսչական համագործակցությունը և նպաստել տեղեկատվության օպերատիվ փոխանակմանը, որը թույլ կտա տեղայնացնել ԵՄ սահմանների համալիր կառավարման լավագույն փորձը և սկզբունքները, բարելավել սահմանամերձ համայքների բնակիչների կենսապայմաններն ու ենթակառուցվածքները:
Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը 2012 թ. օգոստոսի 7-ին Եվրոպական Ներդրումային բանկի հետ ստորագրել է 30,316 մլն եվրո արժողության վարկային համաձայնագիր: Նախատասեվում է նաև 10,3 մլն եվրոյի վարկային համաձայանգրի ստորագրում Վերակառուցման Զարգացման եվրոոպական բանկի հետ: Եվրոպական Ներդրումային բանկը նաև կհամակարգի ԵՄ հարևանության ներդրումային գործիքի հիմնադրամից 12 մլն եվրո դրամաշնորհ ստանալու աշխատանքները:
Ծրագրի բյուջեի մաս կկազմի նաև ԵՄ արևելյան գործընկերության Սահմանային համալիր կառավարման առաջատար նախաձեռնության ծրագրի կողմից «Բավրա» և «Բագրատաշեն» անցակետերի համար շուրջ 3.5 միլիոն եվրո դրամաշնորհը, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հատկացվող ֆինանսական միջոցները շուրջ 0.8 միլիոն եվրոյի չափով:

Դիտվել է 1708 անգամ:
Print Friendly

Leave a Reply