Սոնան այնպես է երգել, որ հենց ժյուրիի կազմում նստածները չէին կարող այդպես երգել. Նադեժդա Սարգսյանը “Մանկան Նոր Ալիք 2012”-ի մեր մասնակցի մասին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 16:10
Այս տարվա օգոստոսի 13-16-ն ընկած օրերին Արտեկում տեղի ունեցավ հերթական “Մանկական Նոր ալիք” միջազգային երաժշտական մրցույթը, որին Հայսատան այս անգամ ներկայացավ ոչ թե մեկ, այլ երկու մասնակցով` գրավելով պատվավոր հորիզոնականներ: Մասնակիցներից մեկը 10-ամյա աղջնակ Արինա Մալխասյանը, ով իր երկու ելույթներում էլ կատարել է հայկական երգեր, գրավել է 6-րդ հորիզոնականը: Իսկ մյուս մասնակիցը` Սոնա Գյուլխասյանը` կատարելով մեկ հայրերեն և մեկ արտասահմանյան երգ, զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը: Սոնային առաջին տեղի մրցանակից զրկել է ժյուրիի անդմներից մեկի ընդամենը մեկ բալով ցածր գնահատականը, որը զարմանքի և դժգոհության ալիք է բարձրացրել ներկաների մոտ, քանի որ Սոնան իսկապես հրաշալի է ելույթ ունեցել և բոլորին թվում էր, որ հենց նա է ճանաչվելու “Մանկական Նոր ալիք 2012” մրցույթի հաղթողը:
“Ընտրությունը միանշանակ կատարվեց, և փոքրիկ Հայաստանից նախադեպը չէր եղել, որ մրցույթին մասնակցեն միանգամից երկու երեխա: Նրանք պարզապես հիացած էին մեր երեխաների ելույթներով և չէին կարողանում կողմնորոշվել ում ընտրել, և ասացին, որ մեծ սիրով ավելի շատ երեխաների կընտրեին Հայաստանից, քանի որ բոլորն էլ շատ լավն էին”,- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց “Մանկական Նոր ալիք” մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը:
Իսկ արվեստի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանն էլ, ով ուղեկցում էր երեխաներին մրցույթի ժամանակ և այսօրվա ասուլիսին, հայտարարեց, որ սա իրենց համար մեծ հաղթանակ է, չնայած առաջին հորիզոնականը չեն գրավել, սակայն իրենք ավելիին էին արժանի, նույնիսկ “Գրան Պրի” կարող էին ստաբալ:
Նադեժդա Սարգսյանը հաստատտեց նաև տարածված այն լուրերը, թե առաջին մրցանակակիրը ֆալշ նոտաներով է կատարել իր երգը. “Հենց տեղի մամուլն էր գրել, որ առաջին տեղը զբաղեցնողը ֆալշ երգով է հանդես եկել, բայց նա գրավեց առաջին հորիզոնականը: Սակայն Սոնայի հաջողությունը միայն մերը չէ, սա մեր ողջ պետության հաջողությունն է: Գիտեք, Սոնան այնպես է երգել, որ հենց ժյուրիի կազմում նստածները չէին կարող այդպես երգել”:
Լրագրողների խնդրանքով մասնակիցներից յուրաքանչյուրը կենդանի ձայնով մի փոքր հատված կատարեցին իրենց ներկայացրած երգերից և ապացուցեցին, որ իսկապես ունեն հզոր ձայն և բարձրակարգ կատարողական ու, հիրավի, արժանի էին գլխավոր մրցանակին:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
