“Վահե Ավետյան” հասարակական շարժման հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2012 15:59

“Վահե Ավետյան” հասարակական շարժումը հայտարարութուն է տարածել: Այն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամբողջությամբ ներկայացրեց Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Ըստ այդ հայտարարության`

“Հարսնաքար” ռեստորանային համալիրում դրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի “թիկնազորի” անդամների կողմից զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության և նրա ծառայակիցներն ու ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու օրվանից անցել է երկուսուկես ամիս: Այդ ընթացքում հանցագործության բացահայտումը և մեղավորների արժանի պատիժը տեսնելու փոխարեն հասարակությունն ականատես է լինում այս անգամ արդեն իրավապահ, դատափորձաքննական և արդարադատության մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրականացվող մի նորհանցագործության: Հանցագործություն, որն իրականացվում է համակարգված քաղաքականությամբ և անթաքույց ցինիզմով, օրենքի ոչ միայն ոգու, այլ հենց տառի կոպիտ ու բացահայտ խախտումներով: Այս երկրորդ հանցագործությունը` տուժող կողմի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելը, դատաբժշկական փորձաքննության ակնհայտ կեղծ և ապակողմնորոշող եզրակացության ներկայացնելը, սպանության հանգամանքները դիտավորյալ կերպով չբացահայտելը, խեղաթյուրելն ու կոծկոլը, հավանական մեղավորների մի մասի (ըստ հիմնական կասկածների` նաև հանցագործությանը տեղյակ և սպանության հրահանգ տված Ռուբեն Հայրապետյանի և նրա “թիկնազորի” անդամների մի մասի) պատասխանատվությունը բացառելը, տուժող կողմի փաստաբանների աշխատանքի խափանման ու ձախողման նպատակով նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելը, խիստ ընգծված կերպով ցուցադրում է երկրում քրեաօլիգարխիկ կառավարման համակարգի գործունեությամբ առաջացած արդարության ճգնաժամի կործանարար խորությունն ու դրա անհամատեղելիությունը պետության կողմից արժանապատիվ կյանքի ու բնական իրավունքների պաշտպանվածության անքննելի պահանջի հետ:

Եգորյանը նաև նշեց, որ “Վահե Ավետյան” նախաձեռնող խումբը, առաջնորդվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով և դրանցից բխող ու պետության համար առանցքային համարվող պաշտպանության պատասխանատվության թելադրանքով և հիմնվելով մի ժշարք նորմերի ու սկզբունքների վրա` հայտարարում է.

Հայաստանի Հանրապետությունում առկա արդարության ճգնաժամի, մասնավորապես` իրավապահ և արդարադատության մարմինների ու պաշտոնատար անձանց հանցավոր անգործության, հանցագործությունները դիտավորությամբ և համակարգված կերպով կոծկելու և դրանք կատարող անձանց հովանավորելու պայմաններում հանրային արդարության տրիբունալ ստեղծելու մասին:

Ըստ Եգորյանի` տրիբունալը կկազմվի երկրում ճանաչում և հեղինակություն ունեցող անձանցից, որոնց կընտրի իրենց նախաձեռնողական խումբը:

 

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply