Կարկուտը վնասել է Արագածոտնի ցանքատարածությունները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 16, 2009 13:37

karkutՀունիսի 15-ին Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում տեղացած ուժեղ կարկտի հետևանքով տուժել են այդ համայնքների պտղատու այգիները, բանջարաբոստանային մշակաբույսերի և հացահատիկի ցանքատարածությունները:

Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ազատյանի խոսքերով` տուժել են հատկապես Արտենի, Արագածավան, Շղարշիկ, Լուսակն, Աշնակ և հարակից գյուղերի այգիներն ու ցանքատարածությունները:

Մարզային հանձնաժողովը ներկայումս աշխատում է կարկտահարված բնակավայրերում և ճշգրտում վնասի չափերը:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply