Այս սադիստներին հանդուրժելը նշանակում է քրեական կարգեր սահմանել երկրում. Լարիսա Ալավերդյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2012 15:56

Այսօր ՀՀ-ում չկա որևէ մեկը, որը կասի, թե վստահում է ՀՀ արդարադատության համակարգին: Այսօր “Վահե Ավետյան հասարակական շարժման” նախաձեռնողների հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասաց շարժման մասնակից, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

“Պետության կարևորագույն գործառույթներից մեկը մեր աչքի առաջ դիտավորությամբ չի կատարվում, խոսքը անգրագիտության մասին չէ: Այն օգնությունը, որը պետք է հասնի դատապաշտպաննների կողմից, հստակեցված է, իրականում արվում է խիստ հակառակը, մենք գտնում ենք, որ Հայաստանում չկա այն վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ, որը իշխանությունների լեգիտիմության  հիմքն է”,-ասաց տիկին Ալավերդյանը` կոչ անելով մարդկային խիզախություն ունեցող մարդկանց ջատագով լինել հանրային արդարության տրիբունայի ստեղծմանը”:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս “Վահե Ավետյան” հասարակական շարժման նախաձեռնողներից Գարեգին Չուքասզյանն էլ ասաց, թե իրենց աչքի առաջ, փոխանակ ականատես լինեին հանցագործության բացահայտմանը, ականատես են լինում երկրորդ հանցագործության կատարմանը:

“Դա սկսվեց տուժող կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորմամբ, երբ իրավահաջորդ ճանաչվեց Վահե Ավետյանի հայրը ՝ դեռ քառասունքի մեջ, շարունակվեց դատաբժշկական կեղծ եւ ապակողմնորոշող եզրակացությամբ եւ ավարտելով տուժող կողմի փաստաբաններին խանգարելով: Մենք տեսնում ենք, որ սա բացահայտ ցինիզմով իրականացվող հանցագործություն է: Սա ցույց է տալիս մեր հասարակության մեջ արդարության ճգնաժամի խորությունը եւ դրա անհամատեղելիությունը պետության հիմնարար ազատությունների ու իրավունքների նկատմամբ”,-ասաց Չուքասզյանը:

Ասուլիսի բանախոսները պարտադիր են համարում Ռուբեն Հայրապետյանին ներգրավումըն ու հարցաքննությունը այս գործում` անկախ նրանից նա ներկա եղել է այդ օրը դեպքի վայրում, թե ոչ,, քանզի, ըստ նրանց, պարտադիր չէ, որ Հայրապետյանը ներկա լիներ, նրա աշխատողները, միևնույն է,  առանց իրենց տիրոջ իմացության նման սադիստական հանցագործություն չէին կարող անել:

“Այս սադիստներին հանդուրժելը նշանակում է քրեական կարգեր սահմանել երկրում”,- իր խոսքը եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply