Աթլետը սպանել է մրցավարին` նրա վրա նետելով նիզակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 15:48
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կիրակի օրն անցկացված աթլետիկայի երիտասարդական մրցաշարի ժամանակ ողբերգական միջադեպ է գրանցվել: Նիզակի հարվածից մահացել է 75-ամյա մրցավարը: Նա նիզականետման հատված է դուրս եկել արդյունքը նշելու համար, սական նիզակը դեռ գետին վայրէջք կատարած չի եղել: Նիզակը վնասել է տղամարդու քներակը: Նրան առաջին բուժօգնությունն է ցույց տրվել, որից հետո տեղափոխել են հիվանդանոց: Բայց տուժածի վիճակն աստիճանաբար ավելի է բարդացել և նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Միջադեպից հետո Դյուսելդորֆում աթլետիկայի մրցումները դադարեցվել են:






Facebook
Tweet This
Email This Post
