Վերապատրաստվել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 27, 2012 15:44

Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է իրականացնել Վրաստանում գործող հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Այս տարի վերապատրաստումը կազմակերպվել է բնագիտամաթեմատիկական առարկաների գծով: Վերապատրաստումն իրականացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի առաջատար մասնագետները, Վրաստանի Քութայիսի քաղաքի Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում` օգոստոսի 16-ից 20-ը ներառյալ: Դասընթացներին մասնակցել են Վրաստանի հայկական դպրոցների մաաթեմատիկայի 28 և ֆիզիկայի 20` ընդհանուր թվով 48 ուսուցիչ: Դասընթացներն ավարտած ուսուցչներին կտրվեն համապատասխան վկայականներ:
Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին և ամենամյա պարբերականությամբ շարունակվում են մինչ այժմ: Նախորդ երկու տարիներին վերապատրաստվել է “Հայոց լեզու և գրականություն” , “Հայոց պատմություն” առարկաների և տարրական դասարանների 192 ուսուցիչ:

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply