Ռուբեն Հայրապետյանը պետք է հարցաքննվի. “Վահե Ավետյան” շարժման նախաձեռնող խումբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2012 14:26

“Վահե Ավետյան” հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամները պահանջում են բարձրացնել ՀՀ ոստիկանապետի, դատախազի եւ ՀՔԾ-ի պետի հրաժարականի հարցը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց շարժման անդամ Զառա Հովհաննիսյանը: Վերջինս կոչ է անում հասարակությանը ոտքի կանգնել և միանալ հանցագործության լիակատար բացահայտմանը. “Պետք է քաղաքացիական պայքար մղել և թույլ չտալ, որ այս գործը վարույթ ընդունվի և սկսվի նոր քննություն”:

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն էլ նշեց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել, որ գործում նշվի՝ Վահե Ավետյանը ստացել է ոչ թե մահվան հասցրած վնասվածքներ, այլ կյանքի հետ անհամատեղելի վասվածքներ. “Մենք միջնորդել են որպես կասկածյալ ներգրավել նաև Ռուբեն Հայրապետյանին, որովհետև որպես վկա նրա հետ զրույցը քննիչի հետ ասես սուրճի գավաթի շուրջ զրույց է հիշեցնում”:

Նրանք պահանջում են որպես կասկածյալ ներգրավել և պատշաճ հարցաքննության ենթարկել նաև Ռ. Հայրապետյանին, քանի որ, ըստ ասուլիսի բանախոսների, վեց մեղադրյալներից հինգը այդ օրն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին Երևանից Սևան գնալու և հետ վերադառնալու ընթացքում, որոնք, ինչպես փաստաբանները նշեցին, եղել են պատգամավորի անձնական թիկնազորի անդամները:

“Այս միջնորդությունն էլ է մերժվել, քանի որ օրենսգիրքը «որպես կասկածյալ ներգրավելու» հասկացություն չի նախատեսում, մինչդեռ, ըստ փաստաբանների, համաձայն քրեադատավարական իրավունքի տեսության` կասկածյալն այն անձն է, որը կասկածվում է հանցանք կատարելու մեջ”,-իր խոսքում նշեց Եգորյանը:

Եգորյանը նաև տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած միջնորդությունները պարունակում էին կոնկրետ կասկածներ և պահանջներ, որոնք քննիչը պարտավոր էր բավարարել դրանք հերքելու և համապատասխանաբար նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության հարցը կասկածից դուրս դնելու համար, սակայն նույն օրը` օգոստոսի 20-ին, նախաքննության մարմնի քննչական խմբի ղեկավար Ռուբեն Մկրտչյանը գործի մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատախազություն, մինչդեռ դառախազությունն էլ իր հերթին, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նորմի պահանջը, որի համաձայն փաստաբաններն ունեն երկօրյա ժամկետում այդ որոշումը դատախազին բողոքարկելու իրավունք, գործը ստանալուց երեք օր անց ուղարվել է դատարան` չսպասելով իրենց բողոքին:

Որոշումը մեզ հանձնվել է օգոստոսի 23-ին և մեկ օր հետո մենք ներկայացրել ենք մեր բողոքը դատախազություն: Դատախազությունն իր նման գործելակերպն արդարացնում է այն անհեթեթ պատճառաբանությամբ, թե քննիչը գործին է կցել նաև մի տեղեկանք, ըստ որի փաստաբանները հրաժարվում են մերժման որոշումն առձեռն ստանալուց: Իրականում այդ տեղեկանքը սույն քրգործում առկա հերթական կեղծ փաստաթուղթն է»,- ավելացրեց Վահե Ավետյանի գործով փաստաբանը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply