Սիրիայում մեկ օրում սպանվել է 370 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 27, 2012 13:51

Ասադի վարչակարգի հակառակորդները հայտնել են, որ Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտել են շուրջ 200 սպանվածի:

Աղմկահարույց հայտարարության հեղինակներն ընդդիմության ակտիվիստներն են: Նրանք պատմել են, որ տներում ու նկուղներում, Դարայա քաղաքի մոտ գտել են շուրջ 200 դիակ: Նրանք հայտնել են նաև, որ  ողբերգության հեղինակները Ասադի զորքերն են, որոնք նախօրեին հետախուզում են անցկացրել:

Ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ երկրում ավելի քան 370 մարդ է սպանվել մեկ օրում:

Պաշտոնական աղբյուրները չեն հաստատում այդ տեղեկությունը, սակայն չեն էլ ժխտում: Կառավարական ԶԼՄ-ները  տեղեկացրել են, որ «մեր հերոսական զինված ուժերը մաքրել են Դարայան ահաբեկիչների մնացորդներից»:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply