Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը` տեղեկատվական պատերազմի նոր միջոց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 10, 2010 16:30

Ինչ ԼՂ մարդու իրավունքների պաշտպանը անդամակցում է Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտին (ՕԵԻ), Ադրբեջանը իր  օմբուդսմենի ինստիտուտը փորձում է դարձնել  Հայաստանի դեմ տարվող տեղեկատվական պատերազմի հիմնական հարթություններից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը:

ԼՂ մարդու իրավունքների պաշտպանը անդամակցում է ՕԵԻ-ին 2009-ի օգոստոսի 31-ից:

Արմեն Հարությունյանն ասում է, որ անդամակցության փաստի հայտնի դառնալուց ի վեր ադրբեջանական կողմը այդ կառույցի կառավարման խորհրդի բոլոր երկրների նկատմամբ լուրջ գրոհ է սկսել` փորձելով հասնել նրան, որ ԼՂ օմբուդսմենի անդամակցությունը ՕԵԻ-ին չեղյալ համարվի: «Իր ուզածին մեր հարևան երկիրը չկարողացավ հասնել, փոխարենը հիմա քննարկում ենք նաև այլ չճանաչված երկրների օմբուդսմեններին այդ կառույցում ընդգրկելու հարցը»,- ասում է Հարությունյանը:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply