Հալեպի հայաբնակ թաղամասերում բախումները չեն դադարում. հեռախոսազանգ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 14:10
Բախումները Հալեպում, մասնավորապես, ամբողջովին հայաբնակ Նոր գյուղի եւ Մայսալունի շրջանից հայկական Սուլեյմանիե թաղամասերում դեռ շարունակվում են: Հայ համայնքում նոր զոհեր չկան, հաղորդվում է միայն վիրավորների մասին:
Հալեպի հայկական ծերանոցի շրջանը կարծես սահմանագիծ է դարձել ընդդիմության եւ կառավարական ուժերի միջեւ, որտեղ հաճախակի են պայթյունները, կրակոցներն էլ գրեթե անպակաս են: Սակայն ծերանոցում ծերերն անվտանգ են: Կրակահերթերը չեն դադարում նաեւ Սահակյան վարժարանի չորս կողմում:
Հալեպում տիրող իրավիճակի մասին այլ մանրամասներ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռաիսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
