Մարդու ուղեղը քնի մեջ կարող է մտապահել նոր տեղեկությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 27, 2012 13:32

Իսրայելի նյարդաֆիզիոլգիայի մասնագետները  ուսումնասիրություն են կատարել, որի արդյունքում պարզել են, որ մարդիկ իսկապես կարող են քնի մեջ մտապահել որոշակի բնույթի նոր տեղեկություն:

Հիմա արդեն հայտնի է, որ ուղեղը քնած ժամանակ կարգավորում, համակարգում է  հիշողությունները, սակայն մինչև այժմ վիճաբանում էին այն հացի շուրջ, թե  կարող է արդյոք քնած ժամանակ մարդու ուղեղը յուրացնել նոր տեղեկությունը:

Ուսումնասիրության 28 մասնակիցները, երբ խորասուզվել են քնի մեջ, որոշակի ազդանշաններից հետո նրանց քթին են մոտեցվել հոտավետ (շամպուն, դեզոդոր) ու տհաճ հոտերով (հոտած միս ու ձուկ) փայտիկներ:

Հետաքրքրական է, որ քնած ժամանակ էլ մարմինն արձագանքել է հոտերին. մասնակիցների շնչառությունը կամ հաճախացել է կամ էլ  դանդաղել` կախված հոտի որակից: Մասնագետների խոսքով, ձայնային ազդանշանները նույն կերպ են ազդում ,ինչպես և հոտերը: Նրանք պարզեցին նաև, որ նման հիշողություն կարող է ձևավորվել միայն խորն ու դանդաղ  քնի փուլում: Արագ քնի ժամանակ ազդանշանների ու հոտերի միջև կապ չի ստեղծվել: Մասնագետները դա բացատրում են արագ քնի ժամանակ «քնատ անզգայացման» վիճակի հետ, որի հետևանքով երազների մասին ողջ հիշողությունը կորչում է:

Հիմա ուսումնասիրությունների ղկավար Անատ Արզին մտադիր է պարզել, թե քնի ժամանակ հատկապես ինչ  կարգի տեղեկություն կարող է ուղեղը մտապահել:

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply