Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում` մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 27, 2012 13:34

Հայաստանի շախմատիստները հաջող ելույթներ ունեցան  Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտված 8-18-տարեկան շախմատիստների Եվրոպայի առաջնությունում` նվաճելով մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ:

Մինչև 12տարեկան շախմատիստների մրցաշարում չեմպիոնի կոչումը նվաճեց Հայկ Մարտիրոսյանը, մինչև 14 տարեկանների մրցաշարում Մանուել Պետրոսյանը, իսկ մինչև 18 տարեկանների  խմբում Հովհաննես Գաբուզյանը դարձան արծաթե մեդալակիրներ:

Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում արծաթե մեդալ  նվաճեց Հոլանդիայի դրոշի ներքո հանդես եկած Աննա-Մայա Ղազարյանը:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply