Ֆրանսիայի դասագրքերում Հայոց ցեղասպանության արծարծումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 13:17
Ֆրանսիայի` սեպտեմբերի 4-ից սկսվող նոր ուսումնական տարում դպրոցական դասագրքերում «Հայոց ցեղասպանություն» վերնագրով բաժնի ընդգրկումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»–ը, CNNTurk-ն այդ կապակցությամբ հայտնել է, որ թեեւ Ֆրանսուա Օլանդի` Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց հետո Անկարայում հույս ունեին, որ Հայոց ցեղասպանությունը քրեորեն պատժելու օրինագծի առնչությամբ լարված թուրք-ֆրանսիական հարաբերությունները վերջնականորեն կբարելավվեն, սակայն, ցեղասպանության թեման դասագրքերում ընդգրկելու` Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք սկսված նախաձեռնությունը կյանքի կոչվեց Օլանդի օրոք:
Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների երրորդ դասարանի պատմության եւ աշխարհագրության դասագրքերում Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ բաժին է ներառվել: Որոշ թուրք վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը հաստատակամ է Հայոց ցեղասպանությունը քրեորեն պատժելի դարձնող օրինագծի ընդունման հարցում:






Facebook
Tweet This
Email This Post
