Հենրիխ Մխիթարյանն առանց գնդակ խփելու չի հեռանում խաղադաշտից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 27, 2012 13:22

Ֆուտբոլի Հայաստանի  ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրում իր 11-րդ գնդակը խփեց մրցակիցների դարպասը: Նրա թիմը` Դոնեցկի «Շախտյորը», հյուրընկալելիս հաղթեց Լվովի «Կարպատներին»՝ 3:0:

Մխիթարյանը  գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Նրան հետապնդող  Կիևի դինամոյական Բրաուն Իդեյեն մրցակիցների դարպասը գրավել է 7 անգամ:

«Շախտյորը» 21 միավորով  առաջին տեղում է:

Տեխնիկական արդյունքներ

«Շախտյոր» – «Կարպատներ»՝ 3:0

Դենտինյո, 32, Լուիս Ադրիանո, 39, Հենրիխ Մխիթարյան, 41

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply