Արթուր Գրիգորյանը հրաժարվել է ռինգ դուրս գալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 10, 2010 15:28

Թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն, արցախյան արմատներ ունեցող Արթուր Գրիգորյանը հրաժարվել է մրցամարտ անցկացնել լեհ բռնցքամարտիկ Մատ Զեգանի հետ:

Ուզբեկստանը ներկայացնող 42-ամյա բռնցքամարտիկը հայտնել է, որ նախապատրաստական պարապմունքներ անցկացնելու ժամանակ այն եզրակացությանն է հանգել, որ ռինգում լուրջ հանդիպումներ անցկացնելու համար արդեն իր տարիքն անցել է: «Հաճույքով կմրցեի Մատի հետ, սակայն 4 շաբաթ մարզումներից հետո հասկացա, որ պարզապես չեմ կարող վերագտնել լավագույն մարզավիճակս»,-ասել է նա:

Բռնցքամարտիկների հանդիպումը նախատեսված էր անցկացնել մարտի 6-ին: Լեհաստանում անհամբերությամբ էին սպասում դրան, քանի որ Գրիգորյանը 7 տարի առաջ, մրցավարների վիճահարույց որոշմամբ, հաղթել էր մինչև այդ պարտություն չկրած Զեգանին:

Հայազգի  բռնցքամարտիկն արդեն մի քանի տարի է մարզչական աշխատանքով է զբաղվում : «Այժմ ես մարզչությամբ եմ զբաղվում , պատասխանատու եմ իմ սաների համար և չէի կարող ընմիջել, նրանց հետ դադարեցնել պարապմունքները»,-պարզաբանել է Գրիգորյանը:

Դիտվել է 2109 անգամ:
Print Friendly

Leave a Reply