Ինչ է պետք ուտել շոգին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 27, 2012 13:04

Մեզանից շատերն են սխալվում, կարծելով, թե սառը մթերքն իսկականն են շոգ եղանակի պարագայում` նախընտրելով սառն ըմպելիքներն ու պաղպաղակը:

Գիտնականների կարծիքով, զովացուցիչ ըմպելիքներն ու պաղպաղակը  այնքան էլ լավ ընտրություն չեն  մթնոլորտային փոփոխությունների ժամանակ. տաքացած օրգանիզմում սառն ըմպելիքների ու պաղապաղակի հայտնվելն իսկական ցնցում է ներքին օրգանների համար, որն էլ հղի է  լուրջ հիվանդությունների վտանգով:

Եթե իսկապես ցանկանում եք օգնել օրգանիզմին, ապա սկսեք առավոտը մեկ գավաթ տաք թեյով ու վարունգով սենդվիչով, իսկ ողջ օրվա ընթացքում հնարավորության դեպքում  շատ հյութեղ մրգեր ու բանջարեղեն կիրառեք, խուսափեք աղի ու կծու մթերքից: Ինչ վերաբերում է ըմպելիքներին, ապա դրանք պետք է կիրառել սենյակային ջերմաստիճանին մոտ վիճակում, այն էլ` շաքարի ու գազի նվազագույն պարունակությամբ:

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply