Մադրիդի «Ռեալի» աններելի պարտությունը
Օրվա լուր | ankakh | August 27, 2012 13:04
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս անսպասելիորեն պարտվեց «Խետաֆեին»` 1:2:
Երբ 28-րդ րոպեին Գոնսալո Իգուաինը գրավեց տանտերերի դարպասը, թվում էր թե արքայական ակումբը հեշտորեն կհաղթի, բայց ընդմիջումից հետո` 53-րդ րոպեին «Խետաֆեի» ֆուտբոլիստներն ասպասելիորեն վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Պատասխան գնդակը խփեց Խուան Վալերան: Իսկ 75-րդ րոպեին նրա թիմակից Աբդելազիզ Բարադան երկրորդ անգամ գրավեց «Ռեալի» դարպասը:
Խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր թիմի պարտությունն աններելի է համարել:
Հավելենք, որ առաջին տուրում «Ռեալը» 1:1 հաշվով էր ավարտել խաղը«Վալենսիայի» հետ:
Իսպանիայի առաջնություն. 2-րդ տուր
Տեխնիկական արդյունքներ
«Խետաֆե» – «Ռեալ»՝ 2:1
Խուան Վալերա, 53, Աբդելազիզ Բարադա, 75 – Գոնսալո Իգուաին, 28
Մրցավարին վիրավորելու համար կարմիր քարտի է արժանացել «Ռեալի» խաղացող Ֆաբիու Կոենտրաուն
«Օսասունա» – «Բարսելոնա»՝ 1:2
Խոսեբե Լյորենտե, 17 – Լիոնել Մեսի, 76, 80
Հեռացում՝ Ֆրանսիսկո Պունյալ, 79 («Օսասունա»)
«Գրանադա» – «Սևիլիա»՝ 1:1
Միկել Ռիկո, 36 – Ալվարո Նեգրեդո, 44
Հեռացում՝ Դիեգո Լոպես, 34 («Սևիլիա»)






Facebook
Tweet This
Email This Post
