Բրեյվիկի բանտային կալանքը կարելի է համեմատել հանգստի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 27, 2012 12:23

77 մարդու սպանած Անդերս Բրեյվիկի բանտային պայմաններն ավելի հյուրանոցային հանգիստ են հիշեցնում :

Չտեսնված մարդասիրություն է ցուցաբերվել ավելի քան 7 տասնյակ մարդկանց կյանքից զրկած կալանավոր Բրեյվիկի նկատմամբ: Նրան 3 սենյակ է հատկացվել համակարգչով ու սպորտդահլիճով: Հիմա  թույլատրվել է նաև նամակագրություն վարել ու հանդիպել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև` գրքեր պատվիրել:  Ի դեպ, Բրեյվիկը պատրաստվում է հիշողություններ գրել, որոնք հետո հրատարակչություն կուղարկի: Բանտի տնօրենի խոսքով, նման հնարավորություններ են Բրեյվիկին  տրամադրել, քանի որ նա պետք է 21 տարի անցկացնի բանտային պայմաններում ու հարկավոր է նրա հոգեկան առողջության մասին մտածել:

«Սա բացառիկ դեպք է, մենք պետք է Բրեյվիկին կալանքի տակ պահենք` առանց նրան վնասելու: Այստեղ, եթե կարելի է ասել, ստեղծագործական մոտեցում է հարկավոր: Դրա համար էլ մենք զիջումներ ենք արել,  հանդիպումների հնարավորություն, համակարգիչ ու սպորտդահլիճ ենք տրամադրել»,- հայտնել է   բանտի չափից դուրս մարդասեր տնօրենը:

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply