Կառավարությանն առաջարկում են բուհերում պետպատվերով տեղեր հատկացնել սիրիահայ երիտասարդների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2012 13:10

Նամակ ՀՀ Կառավարությանը

Սիրիայում սկսված դեպքերի հետևանքով այս ամիսներին հազարավոր սիրիահայ  ընտանիքներ վերադարձել են հայրենիք:Մի մասը՝ մշտական
բնակության,մյուսները՝ ժամանակավոր:Բայց բոլորի մեջ էլ զգալի թիվ են  կազմում այն երիտասարդները,ովքեր ցանկություն են հայտնում ուսում ստանալ  հայրենիքում,սակայն պատերազմական դրությունից փախած,սեփական ունեցվածքը  Սիրիայում թողած մեր հայրենակիցներից քչերն ունեն հնարավորություն  Հայաստանի պետական ԲՈՒՀերի ուսման վարձերը ինքնուրույն վճարելու:

Առաջարկում ենք պետական պատվերով անվճար տեղերի թիվ հատկացնել սիրիայից  հայրենադարձված ուսանողների համար:

Համոզված ենք, որ նորմալ ուսում ստանալուց հետո այդ երիտասարդներից շատերը  մնալով հայրենիքում,կդառնան երկրին պիտանի մասնագետներ:

«Հայազն» Միություն

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply