Խնդիրներ`սպիտակ օլիմպիադան չսկսած

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 10, 2010 15:12

Փետրվարի 12-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կմեկնարկեն ձմեռային օլիմպիական խաղերը, սակայն զգացվում է ձյան պակաս. տարածաշրջանում տաք եղանակ է: Ճերմակ ծածկույթը հատկապես քիչ է այն մարզավայրերում, որոնցում անցկացվելու են սնոուբորդի մրցումներ:

Կազմակերպիչները փորձում են ինքնուրույն լուծել խնդիրները և ուղղաթիռներով մրցավայր է հասցվում տոննաներով ձյուն:

Օլիմպիական ավանում աստիճանաբար տեղավորվում են տարբեր երկրների պատվիրակները: Արդեն հնչել է առաջին դժգոհությունը. Ռուսաստանի ներկայացուցիչների սրտովը չէ մատուցվող սնունդը: Մասնավորոպես, այդ երկրի հավաքականի բժշկուհի Վալենտինա Ռիդելն ասել է. «Մատուցվող սնունդն  անհամ է և տեսականին էլ շատ սահմանափակ է»:

Դիտվել է 1249 անգամ:
Print Friendly

Leave a Reply