Ես հղի եմ Բերլուսկոնիից. գերմանուհի դերասանուհի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 12:04
Գերմանիայից մի պարուհի, որին լրագրողները «բունգա-բունգա» երեկույթներին ակտիվ մասնակցելու համար անվանում են «Մեղուների թագուհի», Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի առանձնատանը անցյալ շաբաթը անցկացնելուց հետո հայտարարել է, որ երեխա է սպասում Եվրոպայի ամենաաղմկալից քաղաքական գործիչներից մեկից, հաղորդում է AFP:
Պատասխանելով իտալական Il Fatto Quotidiano թերթի լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ Բեռլուսկոնին լինի երեխայի հայրը, 38-ամյա գերմանական դերասանուհի և պարուհի Սաբրինա Բեգանը պատասխանել է. «Ամեն ինչ շատ պարզ է , ես քնել եմ նրա հետ»: Իտալական քաղաքական գործիչի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ նորությունը, իսկ տիկին Բերնը չի պատասխանել, թե Բեռլուսկոնին ինչպես է արձագանքել իր` տղա ունենալու նորությունը:
Կինը ավելացրել է, որ այժմ Իտալիայի նախկին վարչապետը «խիստ ընկճված է», բայց բոլոր ուժերը հավաքում է, որ նորից վերադառնա քաղաքական հարթակ: «Բեռլուսկոնիի համար քաղաքականությունը մի մարտկոց է, որից նա էներգիա է ստանում»,-հայտարարել է Սաբրինան:
Գերմանուհի պարուհու անունը բազմաթիվ անգամներ է հայտնվել իտալական մամուլում սեքս-երեկույթների հետ կապված, որոնք Բեռլուսկոնին կազմակերպում էր Սարդինիայի իր առանձնատանը, ինչպես նաև Հռոմում: Այժմ քաղաքական գործիչը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառուհու հետ սեքսով զբաղվելու համար: Ինքը` Բերլուսկոնին, ժխտում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները:






Facebook
Tweet This
Email This Post
