Մահացու վրաերթ Երևան-Մեղրի ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 11:51

Օգոստոսի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 128-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1931 թ. ծնված Պատվական Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 15.30-ին, Պ. Հարությունյանը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 1226 անգամ: