Երևանում այս տարի կհիմնվի 125 հա կանաչ տարածք

Օրվա լուր | | February 10, 2010 14:30

Այս տարվա ընթացքում Երևանում կհիմնվի 125 հա կանաչ տարածք. այս մասին հայտարարել է Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Կանաչ Երևան» ծրագրով 2010թ. ծաղկապատ տարածքների մակերեսը կավելանա մեկ հեկտարով` հասնելով 5 հեկտարի:

Մարտիրոսյանը հայտնել է, որ  ծառատունկը, կանաչապատումն ու ծաղկապատումը կիրականացվեն միայն ոռոգելի տարածքներում:

2010թ. Երևանի վարչական բոլոր շրջաններում 20 հազար գծամետր ոռոգման նոր ցանց կանցկացվի: Կընդլայնվի նաև ջերմոցային տնտեսությունը. Շենգավիթ վարչական շրջանում 3 հազար քմ ջերմոցային տարածք է կառուցվում:

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply