Տոգոյի կանայք որոշել են երկիրը մեկ շաբաթ թողնել առանց սեքսի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 9:44
Կանայք որոշել են ընդդիմադիրներին ազատելու համար պայքարել անսովոր եղանակով.նրանք պատրաստվում են երկիրը սեքսազրկել:
Ընդդիմության առաջնորդ Իզաել Ամենգավին ելույթ է ունեցել անսովոր կոչով: Նա առաջարկել է «… դարպասները փակել տղամարդկանց առջև», այլ կերպ` հրաժարվել սեքսից ու այդպիսով պայքարել ձերբակալված ընդդիմադիրների ազատման համար:
Երկրում վերջերս հակակառավարական ցույցեր եղան, որոնց ժամանակ ձերբակալվեցին ընդդիմության ակտիվիստները: Կառավարության հակառակորդները պահանջում են, որ Էյադեմի ընտանիքը հեռանա իշխանությունից, որը Տոգոն ղեկավարում է արդեն 40 տարի:






Facebook
Tweet This
Email This Post
