Նորվեգացիները բացել են խորհրդավոր հարյուրամյա նամակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 9:17Օտտո քաղաքի բնակիչներն արդեն գիտեն , թե ինչ է գայթակղության դեմ պայքարը: Ամեն դեպքում դա կարողացան վերջերս ապացուցել հարյուրամյա նամակի առնչությամբ:
Խոսքը քաղաքապետի կնիքված ուղերձի մասին է, որը նա գրել է 1912-ին ու կարգադրել բացել միայն 100 տարի անց: Այսպես փակ էլ այն պահպանվել է 2 համաշխարհային պատերազմների ժամանակ ու , վերջապես, եկել է ժամանակը:
Օգոստոսի 24-ին բացել են ուղերձը` հանելով զմռսած կնիքն ու պաշտպանական թելը: Այդ առիթով նույնիսկ բանկետ են կազմակերպել, իսկ նամակի բացման արարողությունը հեռարձակել:
Սակայն արդյունքը, ինչես նման դեպքերում երբեմն լինում է, հիասթափեցնող էր: Ոչ մի բացահայտում կամ էլ գլխավոր հարցերի պատասխան ու գուշակություն չհայտնաբերվեց:
Նամակում այն ժամանակվա թերթերից կտրատված նութեր էին ու մի քանի նամակներ ԱՄՆ-ից` Նորվեգիայի համար լեգենդար Կրինգենի մոտ մարտնչած հերոսների հիշատակին մոնումենտի քննարկումներով:
Տեղական ԶԼՄ-ները կատակում են, որ գիտնականները փորձում են գտածոյից ինչ որ օգտակար բան հանել, որպեսզի գոնե ինչ որ առիթ գտնեն նամակի բացման առիթով կազմակերպված բանկետի համար:
Հնարավոր է, որ նամակը քաղաքապետի յուրօրինակ հումորն էր, որը սակայն, 100 տարի անց չգնահատվեց:






Facebook
Tweet This
Email This Post
