Ֆլորիդայի վրա է գրոհում Իսահակ փոթորիկը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 27, 2012 8:20
Ֆլորիդայի նահանգին մոտեցող արևադարձային «Իսահակ» փոթորիկը օդային չվերթների տեղափոխման պատճառ է դարձել: Նահանգի հարավում տեղատարափ անձրևներ են , կտրուկ ուժգնացել է նաև քամին: Ավելի քան 8 հազար բնակիչ հոսանքազրկվել է: Մայամիի միջազգային օդանավակայանում 550 ավիաչվերթ է հետաձգվել:
Փոթորկի պատճառով որոշ սրբագրումներ են կատարվել այսօր Տամպում բացվող ԱՄՆ հանրապետական կուսակցության ազգային համագումարում: Նախապատրաստված ծրագրից մնացել է միայն ֆորումի բացման պաշտոնական հանդիսությունը, իսկ մնացած միջոցառումները հետաձգվել են մեկ օրով: Համագումարի ընթացքում նախկին նահանգապետ Միթ Ռոմնին ու կոնգրեսական Փոլ Ռայանը պետք է պաշտոնապես հաստատվեին որպես նախագահի ու փոխնախագահի թեկնածուներ:
Քամին ու փոթորիկը հարկադրել են , որ НАСА նույնպես հետաձգի Երկրի ռադիացիոն գոտիներն ուսումնասիրելու համար երկու զոնդի արձակումը տիեզերք:






Facebook
Tweet This
Email This Post
