Վենեսուելայում նավթագործարանի պայթյունի զոհերի թիվը դարձել է 41

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 27, 2012 8:05

Վենեսուելայում ավելանում է  «Ամուայ» նավթավերամշակող խոշորագույն գործարանի պայթյունի զոհերի թիվը: Ներկա դրությամբ արդեն 41 անուն է մահացածների ցուցակում, մի քանիսն էլ հիվանդանոցում են զանազան այրվածքներով: Ուրբաթ  գիշերը գործարանում  գազի արտահոսքի հետևանքով գործարանում պայթյուն է եղել, վնասվել է 209 բնակելի  տուն, այդ թվում և Ազգային գվարդիայի ընտանեկան  մասնաշենքը: Զոհերի մեջ 18 ազգային գվարդիական է, որոնց խնդիրը համալիրի պաշտպանությունն էր: Զոհեր կան նաև նրանց ընտանիքներում:

Լրատվական գործակալությունների տեղեկացման համաձայն, պայթյունից հետո հրդեհը վերահսկվում է, սակայն այն շիջել դեռևս  չի հաջողվում: Շաբաթ օրը Վենեսուելայի նախագահ Չավեսը ողբերգության կապակցությամբ հայտարարել է եռօրյա սուգ:

«Ամուայը» Վենեսուելայի խոշորագույն նավթավերամշակող գործարանն է` օրական 645 բարել նավթ հզորությամբ:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply