«Միկան» մեծացրեց անջրպետը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 26, 2012 22:17

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրը: Առաջատարը` «Միկան», հյուրընկալվելիս, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում, 1:0 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ:

Ձեռքով խաղի համար մրցավարը երկրորդ խաղակեսի սկզբին 11 մ-ոց տուգանային հարված նշանակեց տանտերերի դարպասին, որը հստակ իրացրեց  Աղվան Մկրտչյանը:

«Միկան»,  20 խաղից հետո վաստակելով 47 միավոր, ամրապնդվեց առաջին տեղում: 5 միավոր պակաս ունի «Շիրակը», սակայն այն մեկ խաղ պակաս է անցկացրել:

Տեխնիկական արդյունքներ

«Փյունիկ» – «Միկա»՝ 0:1

Աղվան Մկրտչյան, 47 (11 մ)

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply