Ադրբեջանը փոխում է ազգանունները. Ալիևը կդառնա Ալիա՞զ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2010 10:59

Ադրբեջանի պառլամենտը նախապատրաստել է օրինագիծ, ըստ որի ադրբեջանական ազգանունների վերջավորությունները պետք է փոխվեն, և ռուսական հնչյունները պետք է դուրս գան:

Պառլամենտական հանձնաժողովը օրինագիծն ուղարկել է նախագահ Իլհամ Ալիևին` ակնկալելով նախագահական վճիռ կամ նոր օրենք, որը թույլ կտար Ադրբեջանի քաղաքացիներին փոխել իրենց ազգանունները:

«Փոփոխությունները կլինեն պարտադիր բոլոր նորածինների համար: Կխրախուսվեն բոլոր նրանք, ովքեր կուզենան փոխել իրենց ազգանունները»,- ասել է Ադրբեջանի Մշակույթի հանձնաժողովի նախագահ Նիզամի Ջաֆարովը,- հղում է Radio Free Europe-ը:

Ջաֆարովը նշել է, որ դեռ որոշված չէ` նոր վերջավորություններ որոնք կլինեն:

Ալիևի հասարակական-քաղաքական վարչության նախագահ Ալի Հասանովն առաջարկել է «ազ» վերջավորությունը` փաստարկելով, որ այն Ադրբեջանի դոմեյնն է ինտերնետում և պետության անվան առաջին երկու տառը:

Ադրբեջանական ազգանունների մեծ մասն ունի «ով» կամ «և» (տղամարդկանց համար) ու «ովա» կամ «ևա» (աղջիկների համար) վերջավորությունները:

Կարելի է ենթադրել, որ համապատասխան օրենքի ընդունման դեպքում, Իլհամ Ալիևի ազգանունը կդառնա Ալիազ, իսկ Ալի Հասանովինը` Հասանազ:

Դիտվել է 2845 անգամ:
Print Friendly

Leave a Reply