Յուրա Մովսիսյանը` երկու գոլի հեղինակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 26, 2012 16:55

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի շրջանակում Պերմի  «Ամկարի» հետ անցկացրած մրցամարտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը խաղում է «Կրասնոդարի» կազմում, դարձավ երկու գոլի հեղինակ: Նրա թիմը հաղթում էր 2:0 հաշվով, սակայն խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2:

Մովսիսյանը մրցակիցների դարպասը գրավել է 6 անգամ և Դանիլո Նոկոյի («Ալանիա»),  Բիբրաս Նատխոյի («Ռուբին») հետ միասին գլխավորում է Ռուսաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը:

Տեխնիկական արդյունքներ

«Ամկար» – «Կրասնոդար»՝ 2:2

Նիկիտա Բուրմիստրով, 27, Արտուր Ռյաբոկոբիլենկո, 37 – Յուրա Մովսիսյան, 21, 25

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply