Արթուր Աբրահամ. Շատ հպարտ եմ, որ ես հայ եմ,տեսանյութ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 26, 2012 15:09
Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ, օգոստոսի 25-ին Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում Ռոբերտ Շտիգլիցին հաղթելուց հետո հայտարարել է WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Ես շատ հպարտ եմ, որ ես հայ եմ: Կապ չունի՝ մենք որտեղ ենք ապրում, միեւնույն է մեզ միշտ հայ են ասում»,- մենամարտից հետո նշել է 32-ամյա Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ Աբրահամը Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116-112, 116-112, 115-113: Հայ բռնցքամարտիկը խլեց Շտիգլիցին պատկանող WBO վարկածով չեմպիոնական գոտին:
NEWS.am Sport






Facebook
Tweet This
Email This Post
