Ավտոմեքենան բախվել է հենասյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 26, 2012 9:05

Օգոստոսի 26-ին, ժամը 07.56-ին տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 25-ին ժամը 22.20-ին Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ֊ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպաորտային պատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում ,ՎԱԶ 2121Ե մակնիշի 67ՏՏ607 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1960 թ. ծնված Հապետնյակ Պողոսյան) բախվել է հենասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Սեդրակ Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply