Ճանապարհատրանսպորտային պատահար Բյուրական գյուղում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 26, 2012 9:00

Օգոստոսի 26-ին, ժամը 07.56-ին տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 25-ին ժամը 18.00-ին Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպաորտային պատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում “ՄԱԶ” մակնիշի 61 ԼՕ 574 պետհամարանիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ 1957 թ. ծնված Մանուկ Առաքելյան) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել նախկին կաթսայատան պատին, ինչի հետևանքով Մ. Առաքելյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply