Շվեդացի կոմսը սոցիալական ցանց է ստեղծել հարուստների համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 25, 2012 17:51
Համացանցում հայտնվել է սոցիալական կայք հարուստների համար: Դրա ստեղծման վրա աշխատել է աշխարհի ամենաառաջին սոցցանցերից մեկի` ASmallWorld-ի հիմնադիրը: Շվեդացի կոմս Էրիկ Վախթմայստերն ասում է, որ իր կայքում բոլոր օգտատերերը կարող են իրենց հարազատների շրջանում զգալ, շփվել, ռեստորաններ ու ակումբներ փնտրել, ինչպես նաև տեղեկանալ, թե ով որտեղ է լինելու: Կոմսը հույս ունի գործող պլատֆորմներից գրավել հարուստ օգտատերերին:
“ Facebook-ը սոցիալական ոլորտում մենատնտես է, ու քիչ արժեքներ է տալիս: Այստեղ կաշխատեն խելացի զտիչներ ու օգտատերը կարող է ստանալ այնպիսի տեղեկություն, որին կարելի է վստահել, պարզաբանել է կոմսը: Սպասվում է, որ կայքը “կշահագործվի” օգոստոսի 26-ից, իսկ հիմա աշխատում է միայն հիմնադիրների հրավերքով:
Նոր կայքը հնարավորություն է ընձեռում օգտատիրոջը իր պրոֆիլը տեղադրել “ընտանիք”, “երեկույթ”, կամ “մասնագիտական” ռեժիմներում ու միանալ, այսպես ասված` “աշխարհներին”` գործի, սննդի, գինու, առողջության ու բարեգործության ֆորումներին:
Կայքը համակարգելու է բրիտանացի լրագրող Ռից Հանը:






Facebook
Tweet This
Email This Post
