Սուրեն Բաղդասարյանը և Արտակ Ղազարյանը պարտվեցին վճռական մրցամարտում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 25, 2012 18:03

Երևանի «Օրանժ» ակումբի թենիսի կորտերում անցկացվող Ալեքսանդր Ծատուրյանի հուշամրցաշարի մինչև 16 տարեկան խաղացողների զուգախաղերի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչներ Սուրեն Բաղդասարյանը և Արտակ Ղազարյանը, 1:2   հաշվով  զիջելով Վրաստանի մարզիկներ Իրակլի Մետրևելիին և  Ալեքսանդր Բաքշիին,   զբաղեցրին 2-րդ ռեղը:

Մինչև 14-տարեկան աղջիկների մրցաշարում Հայաստանի թենիսիստուհի Լուսինե Զորանյանին ընկերակցել է ռուսաստանցի Տատյանա Մակարովան: Զուգախաղերի եզրափակչում նրանք կխաղան Ղազախստանը ներկայացնող թենիսիստուհիների հետ: Իսկ տղաների նույն տարիքային խմբի եզրափակիչում  Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Եդիգարյանը և ռուսաստանցի Ռոման Բլոխինը կմրցեն  ուկրաինացի թենիսիստների  հետ:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply